Strefa OMSI

Pełna wersja: [usunięto] Poradnik - Jak rozmawiać ze szczezcinmpk?
Aktualnie przeglądasz uproszczoną wersję forum. Kliknij tutaj, by zobaczyć wersję z pełnym formatowaniem.
Najlepiej włączyć translate i se przetłumaczyć. W tym temacie dostępne będą wszystkie rozmowy w jego języku. Zapraszam do rozmowy!:)

PS Wiem, że temat wyląduje w koszu, ale zwała musi być:D

Kilka pytań do niego:

Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին։ Հայերը, որպես էթնիկական կազմավորում՝ առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։?

Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ.թ.ա. V-IV հազարամյակ) հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկական լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում։ Այս բոլորը վկայում են հայերի տեղաբնիկության մասին։ Հայկական էթնոսի ձևավորման տնտեսական նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջանից։ Այժմ ապացուցված է, որ վաղ անասնապահական և երկրագործական մշակույթների (առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ (օբսիդիան), պղինձ, երկաթ և այլն) գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկական ցեղերը։ Պղնձի և անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկական ցեղերն անցան բրոնզի դարաշրջանին (III-II հազարամյակ)։

Մ.թ.ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետ-քաղաքական կազմավորումներ։ Հայերի, որպես ժողովրդի, կազմավորման բարդ և երկարատև ընթացքն ավարտվել է Արարատյան (Ուրարտու) պետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VI դդ), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածքա-քաղաքական միասնության։ Արդեն մ.թ.ա. VII դ. վերջի և VI դ. սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, աքեմենյան արձանագրություններում, հին հունական հեղինակների երկերում) Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։ ‌[փա՞ստ]

Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ. Ղափանցյան, Ս. Երեմյան, Ե. Ֆոռեր) առանձնացնում են Հայկական լեռնաշխարհում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։ Ըստ Շումմերական արձանագրությունների հայ ազգը եղել է արդեն մ.թ.ա. 21-րդ դարից սկսած։ Շումմերական դիցաբանության գլխավոր Աստվածը եղել է Հայյա, որն էլ՝ ըստ Շումմերների, ստեղծել է հայ ազգը։ Ըստ արձանագրությունների՝ հայերը համարվել են աստվածային ազգ և շումմերները պաշտել են նրանց, սակայն իրականում շումմերները ատել են հայերին, քանի որ վերջիններս հզոր ցեղ էին և շատ խորամանկ։ Ըստ մի արձանագրության՝ շումմերական արքան հրամայում է, որ տաճարի շինության համար գնան և քար բերեն Սուբբուրից (Շումմերներն այդպես էին անվանում Հայաստանը)։ Քարավանը ճանապարհ է ընկնում և իր հետ վերցնում է բազում գանձեր, որպեսզի վճարի քարի դիմաց, սակայն, երբ նրանք հասնում են Հայաստան, հայերն ասում են, որ նրանց բերած ոսկին բավարար չէ այդքան քարին, քանի որ քարը շատ թանկարժեք է և դժվարությամբ է ձեռք բերվում։ Շումմերները վերադառնում են իրենց երկիր, սակայն ճանապարհին ուժասպառ եղած ուղտերից շատերը մահանում են, ինչպես նաև շատ մարդիկ։ Արքան բարկանում է և հրամայում է վերցնել ավելի շատ ոսկի և անհապաղ վերադառնալ Հայաստան առանց հանգստի։ Ճանապարհին նույնպես շատերը զոհվում են, և Հայաստան է հասնում նրանց շատ քիչ մասը։ Հայերն ասում են, որ նրանց ուղտերը չեն կարող այդքան ծանրությունը տանել և նրանց տված ոսկու փոխարեն տալիս են շատ քիչ քանակությամբ քար։ Սուբբուրից բացի շումմերները հայերին անվանում էին Արատտա, որն էլ ըստ երևույթին Արարատ անվան սկզբնաձևն է։ Ըստ շումմերական դիցաբանության՝ Հայյա Աստվածն ուներ 7 որդի և մեկ դուստր։ Դուստրը ամենափոքրն էր, հետևապես՝ ութերորդ երեխան էր։ Հետաքրքրական է այն, որ դստեր անունը Ութթու էր։?
Luz luzem, ale takim tekstem pokazujesz jaki to jesteś dorosły i dojrzały, a więc świadczy to tylko o Tobie...

Wątek został przeniesiony do Kosza z powodu naruszenia Regulaminu bądź zasad działu.
Przekierowanie